Քաղաքական

06.07.2020 09:55


Ռոմանտիկ լուսանկարներ՝ առանց դիմակի․ Արարատ Միրզոյանի ու Սուրեն Պապիկյանի համար իրենց իսկ հորինած կանոնները նշանակություն չունեն

Ռոմանտիկ լուսանկարներ՝ առանց դիմակի․ Արարատ Միրզոյանի ու Սուրեն Պապիկյանի համար իրենց իսկ հորինած կանոնները նշանակություն չունեն

Իշխանության ներկայացուցիչները, դատելով իրենց հրապարակած լուսանկարներից, այսօր լավ ժամանակ են անցկացրել բնության գրկում, և այնքան են «ռելաքս» եղել, որ նույնիսկ մոռացել են դիմակների պարտադիրության մասին, որոնց համար ամեն օր քաղաքացիներին տուգանում են, նույնիսկ հեռուստաընկերություններ են մտնում ոստիկաններն ու վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմում:

Սակայն այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին. Աժ նախագահ Արարատ Միրզոյանի ու ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի համար իրենց իսկ հորինած կանոնները նշանակություն չունեն: Վերջիններս ամենաքիչը 1 մարդու ուղեկցությամբ (քանի որ գոնե մեկը պիտի լինի, որ լուսանկարի) քաղաքից դուրս են գնում առանց դիմակի: Ի դեպ, «քաղաքից դուրսը» «Հայաստանից դուրս» չէ, և օրենսդրական կարգավորումները գործում են ՀՀ ողջ տարածքում:

Աղբյուրը՝ Հրապարակ

Այս խորագրի վերջին նյութերը