Լրահոս

04.04.2011 10:24


ԱՄՆ–ի հաջորդ պետքարտուղարը կարող է լինել Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի հեղանակը

ԱՄՆ–ի հաջորդ պետքարտուղարը կարող է լինել Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի հեղանակը

Ինչպես հաղորդում է ամերիկյան «Irish Central» կայքը, արտասահմանյան ԶԼՄ–ները անդադար գրում են այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օգնական Սամանթա Փաուերը կարող է դառնալ ԱՄՆ հաջորդ պետքարտուղարը, կամ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Հիշեցնենք, որ Սամանթա Փաուերն ու Հիլարի Քլինթոնը Լիբիայում գործողությունների մշակման հիմնական ճարտարապետներն են եղել։ Սպիտակ տանը գնալով ավելի է մեծանում Փաուերի ազդեցությունը։

Օբամայի պաշտոնավարման առաջին ժամակետից հետո, երբ Հիլարի Քլինթոնը կհեռանա իր պաշտոնից և Օբամայի՝ ընտրություններում հաղթանակի դեպքում Սամանթա Փաուերը պետքարտուարի պաշտոնի ամենահավանական թեկանծուն կդառնա։

– Ցայտուն երևում է, որ Սպիտակ տանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նա առաջնային ձայն ունեցողներից է,– «New York Times»–ում գրում է «Human Rights Watch»–ի գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը, ընդգծելով, որ «նա Օբամայի վրա մեծ ազդեցություն ունի»։

Նշենք, որ Փաուերը 2002թ.–ին մրացնակ է ստացել ցեղասպանության մասին իր «Խնդիր Դժոխքից» գրքի համար, որտեղ քնարկվում է ԱՄՆ–ի արձագանքը տարբեր ազգերի, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության մասին։

Գրքում գրված է, որ ցեղասպանություները տեղի են ունեցել այն պատճառով, որ պետական իշախանությունները աչք են փակել դրա վրա։

Այս խորագրի վերջին նյութերը