ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գանգատը ՄԻԵԴ-ում ստացվել է. պարզաբանումներ են պահանջել կառավարությունից
ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել։ Այս տեղեկատվությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։
Նրանք պնդում են, որ իրենց իրավունքները խախտվել են և պահանջում են կառավարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ անել։ՍԴ դատավորները նաև խնդրել են ՄԻԵԴ-ին կիրառել հայցի ժամանակավոր միջոցներ, ինչը նշանակում է, որ ՄԻԵԴ-ը գանգատը կքննի արագացված ընթացակարգով և իր դիրորոշումը կներկայացնի առաջիկա օրերի ընթացքում։
ՄԻԵԴ-ն արդեն գրանցել է գանգատկ ու հարցաշար ուղարկել՝ ՀՀ կառավարությանը՝ նրանց լիազորությունների դադարեցման հիմքերի ու ընթացակարգի մասին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ երկրի խորհրդարանական մեծամասնությունը հակասահմանադրական ճանապարհով ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո հայտարարեց, թե դադարել են ՍԴ երեք դատավորի՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները եւ նրանք պետք է անհապաղ վայր դնեն՝ Բարձր դատարանի դատավորի լիազորությունները։
ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գանգատը ՄԻԵԴ-ում ստացվել է. պարզաբանումներ են պահանջել կառավարությունից
ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել։ Այս տեղեկատվությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։
Նրանք պնդում են, որ իրենց իրավունքները խախտվել են և պահանջում են կառավարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ անել։ ՍԴ դատավորները նաև խնդրել են ՄԻԵԴ-ին կիրառել հայցի ժամանակավոր միջոցներ, ինչը նշանակում է, որ ՄԻԵԴ-ը գանգատը կքննի արագացված ընթացակարգով և իր դիրորոշումը կներկայացնի առաջիկա օրերի ընթացքում։