Սահմանադրական դատարանը որոշ ժամանակ առաջ հրատապ նիստ էր հրավիրել, որտեղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը սկսելու օրը նշանակել էր հուլիսի 7-ին։
Նիստը նախատեսվում է անցկացնել այսօր՝ 11։00-ին, ինչն, ամենայն հավանականությամբ չի կայանա, քանի որ քվորում չկա։ Ազգային ժողովի ընդունած նախագծի համաձայն՝ դատավորներից 3-ի լիազորությունները դադարեցվել են, իսկ 2 դատավոր արձակուրդում է։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանն ասաց, որ օրակարգում ներառված է 7 հարց, իրենց հարցն ամենավերջինն է։
«Մենք մեր դիրքորոշումները ներկայացրել ենք դիմում ներկայացնելիս։ Դժվարանում եմ ասել՝ մենք, Ռոբերտ Քոչարյանը վաղը կգնա՞նք Սահմանադրական դատարան, թե՞ ոչ»։
Հիշեցնենք, որ 2019 թ. հուլիսին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ: Այդ գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու կապակցությամբ դատարանը որոշել է մինչև պատասխաններ ստանալը կասեցնել վարույթները: Այժմ միջազգային երկու կառույցներից պատասխանները ստացվել են և ՍԴ-ն պետք է վերսկսի վարույթի իրականացումը։
ՍԴ-ի նիստը չկայացավ. քվորում չկար (տեսանյութ)

***
ՍԴ-ի այսօրվա նիստը չկայացավ․ քվորում չկար։