Ինչպես հայտնել էինք՝ հիմնվելով մեր աղբյուրի տրամադրած տեղեկատվության վրա, նախորդ ոստիկանապետ Արման Սարգսյանը և նրա երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանը և Հայկ Մհրյանը, 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարները համապատասխան մարդկանց չեն հասել:
Առաջին Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ին Սարգսյանը ոստիկանության ծառայողներին 51 հատ անվանական զենքով է պարգևատրել, սակայն այդ ծառայողների մեջ եղել են այնպիսիները, որոնք, ըստ օրենքի, չէին կարող պարգևատրվել անվանական զենքով (ցածր կոչման և այլ պատճառներով): Ըստ օդում կախված լուրերի՝ այս փաստի վրա «աչք փակելը» կլորիկ գումար է արժեցել՝ յուրաքանչյուր ծառայողի մասով շուրջ 2000 ամերիկյան դոլար: Այս գործողությունն էլ իրականացվել է Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանի համակարգմամբ, իսկ վերևում կանգնած է եղել վերը նշված եռյակը՝ Սարգսյան, Մարտիրոսյան, Մհրյան: Ոստիկանապետի փոփոխությունից հետո այս ամենի մասին զեկուցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, սակայն, նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին հանձնարարել է այդ տվյալները չհանրայնացնել:
Մեր հրապարակումից արդեն 3 օր է անցել, սակայն ո՛չ Ոստիկանությունից, ո՛չ վարչապետի աշխատակազմից արձագանքներ չկան: Ստացվում է, որ իսկապես վարչապետը հանձնարարել է այս տվյալները չհանրայնացնել ու գաղտնի պահել: Սակայն բոլորն էլ հիշում են, թե ինչպես էր վարչապետ Փաշինյանը հանդես գալիս կոռուպցիայի դեմ պայքարի դիրքերից, շեշտում կոռուպցիան արմատախիլ անելու անհրաժեշտությունը:
Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ կոռուպցիոն սխեմաներ գործում են ոչ միայն Ոստիկանությունում: Մասնավորապես, նմանատիպ դրսևորումներ կան պետական գնումների ոլորտում, ինչն էլ հանգեցրել է գործարարների մի հոծ զանգվածի դժգոհություններին: Սակայն այդ բացահայտումներին ավելի մանրակրկիտ կանդրադառնանք առաջիկայում:
Քանիցս Փաշինյանը նշել է, որ իր քաղաքական թիմը կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամք ունի: Հիշենք «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների փորձագիտական համաժողով»-ում Փաշինյանի ելույթից մի հատված, որտեղ վերջինս նշում էր. «Ավելին, իմ համար կրկնակի անընդունելի է, երբ իմ կողմից նշանակված մարդը կոռուպցիայի մեջ է ներքաշվում»: Փաստորեն իր կողմից նշանակված նախկին ոստիկանապետը ներքաշված է եղել կոռուպցիոն սխեմաների մեջ, ու դրա մասին այժմ վարչապետն ինքը լռում է:
Դժվար չէ հասկանալը, որ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իշխանական թևի ունեցած ելույթներն ու բարձրագոչ ճառերը եղել են ընդամենը շոու ՝ հանրությանը մատուցված կեղծիք, որով փորձել են ընտրազանգվածին իրենց կողմը գրավել: Վարչապետը հաճախ է արդարությունից, հավասարությունից ու ժողովրդավարությունից խոսում, բայց վերջինիս թիմակիցների վարքագիծը բնավ չի տեղավորվում նույն արդարության ու ժողովրդավարության համատեքստում:
30 մլն դրամն ու 51 զենքի անօրինական պարգևատրումը վարչապետի համար կոռուպցիա չէ՞
Օրեր առաջ Alternativ.am-ը հոդված էր հրապարակել ոստիկանական համակարգում կոռուպցիոն սխեմայի գործարկման վերաբերյալ:

Աղբյուրը՝ Alternativ.am