Լրահոս

18.11.2010 17:04


Բաքվում Մեդվեդևը հանդիպել է Ահամդինեջադի հետ

Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը, Բաքվում ընթացող մերձկասպյան երկրների գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, թե նախագահները քննարկելու են Իրանում միջուկային ծրագրի հետ կապված հարցեր։

Ինչպես տեղեկացնում է  «ОРТ» հեռուստաընկերությունը, գագաթնաժողվում հատուկ ուշադրություն է դարձվում հենց Իրանի և Ռուսաստանի նախագահների բանակցություններին։ Ռուսաստանը գործուն դերակատարություն ունի իրանական միջուկային թղթապանակի բանակցություններում։

Հիշեցնենք նաև, որ վերջերս Ահմադինեջադը հայտարարել էր, թե Ռուսաստանը Իրանին ծախել է ԱՄՆ-ին և հարժարվել է վառելիքի մատակարարման պայմանավորվածությունից։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը