Քաղաքական

08.07.2020 11:28


Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլում». ինչու դիմակներ դնելու մասին աղմկահարույց նախագիծը հանվեց ԱԺ նիստի օրակարգից․ «Ժողովուրդ»

Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլում». ինչու դիմակներ դնելու  մասին աղմկահարույց նախագիծը հանվեց ԱԺ նիստի օրակարգից․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին թեժ քննարկումներ են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում: Արդեն մի քանի օր է՝ ներքին քննարկումներ են ընթանում թե՛ «Եկեղեցու պատմություն» առարկան այլևս դպրոցներում չդասավանդելու և թե՛ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագծի հետ կապված:

Ինչպես հայտնի է, այդ նախագծով առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջները խախտելու համար սահմանել տուգանք՝ 20 հազար դրամի, իսկ փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ դնելու պահանջները խախտելու համար` 50 հազար դրամի չափով:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ խմբակցության պատգամավորների մի մեծ մասը հայտարարել է՝ խայտառակություն է լինելու, եթե այդ նախագիծը օրենք դառնա: Մեր տեղեկություններով՝ նրանց լեզվակռիվն այնքան է թեժացել, որ այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգից իշխանությունները անգամ հանել են նախագիծը:

Թե հետագայում այն ինչ ճակատագրի կարժանանա, դեռևս անհայտ է: Իսկ ինչ վերաբերում է «Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, ապա այս հարցով դեռևս քննարկումներ են. նախագիծը նաև ներկայացված է հանրային քննարկման»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը