Լրահոս

18.11.2010 17:18


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրները

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրները

Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը և  Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: «ИТАР-ТАСС»-ը հայտնել  է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ՝ Մերձկասպյան հանրապետությունների Երրորդ գագաթնաժողովից առաջ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Ռուսաստանը պատրաստ է շարունակել ջանք թափել հանուն տարածաշրջանում խաղաղության և ապահովության»-հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը։

Նրա խոսքերով՝ վերջին ժամանակներս այստեղ որոշակի քայլեր են կատարվել, Մեդվեդևը համաձայնել է այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը «գտնվում է միջազգային իրավունքի շրջանակներում, և համապատասխան աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով»։ «Մենք պատրաստ ենք հետագայում ևս ցանկացած կերպ աջակցել այդ գործընթացին»-հավաստիացրել է Ռուսաստանի նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը