Սոլովյովը պատասխանել է Նավալնու՝ «Հայաստանը դադարել է լինել Սոլովյովի համար «բարեկամական երկիր»» արտահայտությանը (տեսանյութ, լուսանկար)
Ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը հուլիսի 4-ի՝ «Соловьёв LIVE» հաղորդաշարի եթերում պատասխանել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այն հայտարարությանը, իբր հաղորդավարի համար «Հայաստանը դադարել է լինել «բարեկամական երկիր»» այն բանից հետո, երբ Հանրային հեռուստաընկերության եթերով ցուցադրել էին Ալեքսեյ Նավալնիին:
«Դու չէս հիշո՞ւմ, Լյոշա, առ տես քո թվիթը, ստախոս...», -հիշեցրել է Սոլովյովը ռուսաստանցի ընդդիմադիր գործչին վերջինիս 2008 թվականին արված գրառումը, որտեղ Նավալնին հայերին վիրավոր է, անվանելով՝ «խաչիկներ» (ռուսերենում «хачики» անվանում են հայերին, երբ ցանկանում են վիրավորել նրանց):
Սոլովյովը հիշեցրել է նաև Նավալնու սկանդալային հոդվածը Հայոց ցեղասպանության մասին:
Ըստ հաղորդավարի, Հանրային հեռուստաընկերության լրագրողը փորձել է նրա հետ վեճի բռնվել, բայց Սոլովյովը չի պատրաստվում վիճել նրա հետ, քանի որ նրա «սերը Հայաստանի և հայերի նկատմամբ անուղղելի է, չի աղտոտի, չի խաթարի Սորոսի և ոչ մի վաստակ»:

Դիտել՝ 1:18։00 րոպեից։
Աղբյուրը՝ Zham.am