Քաղաքական

08.07.2020 22:56


ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով պահանջվում էր որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը

ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով պահանջվում էր որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը

Մարդու իրավունքներ եվրոպական դատարանն այսօր որոշում է կայացրել ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի ներկայացրած դիմումի («Գյուլումյանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի) հարցով՝ կապված ՀՀ Սահմանադրության վերջին փոփոխությունների հետ:

Նշվում է, որ 4 դիմումատուները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրայր Թովմասյանը, մասնավորապես, պահանջում էին, որ Եվրոպական դատարանը հրահանգի ՀՀ կառավարությանը կասեցնել սահմանադրական փոփոխություններն ու պահպանել նրանց պաշտոնները:

Դատարանը որոշում է կայացրել մերժել դիմող կողմի պահանջը՝ նշելով, որ այն դուրս է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի (միջանկյալ միջոց) կիրառման շրջանակից, քանի որ այն հիմնական օրենքին լուրջ և անդառնալի վնաս հասցնելու վտանգ չի պարունակում՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի:

Հայցատուները ներկայացրած բողոքում շեշտել էին, որ իրենց պաշտոնավարմանը խոչընդոտող սահմանադրական փոփոխությունների ընդունումը տեղի է ունեցել ազգային օրենքի խախտմամբ և կամայական բնույթ է կրել:

Հիշեցնենք, որ սահամանդրական փոփոխություններով դադարեցվում է ՍԴ բոլոր դատավորների լիազորությունները, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը