Քաղաքական

09.07.2020 10:13


ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները․ «Հրապարակ»

ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները․ «Հրապարակ»

«Երբ լրանա 21-րդ օրը, և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մերժած սահմանադրական փոփոխություների փաստաթուղթը, դա կլինի Արարատի «տրետի պալյոտ նա լունու»` սահմանադրական կարգի տապալման ուղղությամբ 3-րդ քայլը»,-ասաց սահմանադրագետը:

Չէ` երկրորդն է։ «Այդպես չէ. նախագահ Սարգսյանը վերջին անգամ Վահե Գրիգորյանին առանց մրցույթի է ՍԴ նախագահի թեկնածու առաջադրել։ Հիշենք խրոնոլոգիան. առաջին անգամ առաջադրեց Վահե Գրիգորյանին, չնայած վերջինս ինչ ասես չէր ասել Արմեն Սարգսյանի հասցեին, «նախկին» ԱԺ-ն չընտրեց Գրիգորյանին։ Ա. Սարգսյանն առաջադրեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, հետո՝ պետհամալսարանի պետաիրավական ամբիոնի վարիչ Վաղարշյանի թեկնածությունը․ այս անգամ էլ «նոր» ԱԺ-ն չընտրեց նրանց։ Հետո Արարատ Միրզոյանն իր էջում մի լուսանկար հրապարակեց` «գրությամբ», որ ՀՀ նախագահի հետ պարբերաբար կառուցողական հարցեր է քննարկում, այդ թվում և ՍԴ-ին վերաբերող։

Նախագահն էլ առանց մրցույթի առաջադրեց Արարատի և մեծամասնության սրտի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին, և նա ընտրվեց»: Փաստորեն, Արմեն Սարգսյանն ու ԱԺ-ն վաղուց են հեղաշրջում այս երկիրը` ի դեմս ՍԴ-ի։ «Փաստորեն։ Սակայն այդ ամենում առկա է նաև քրեական «հետք». ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը