Դուք պատկերացնո՞ւմ եք այս վայ-կառավարիչների ընկալման մակարդակն ու մտահորիզոնը
Լսեցի, ՀՀ պարետն ինչ-որ որոշում է ընդունել, թե որ հիվանդություններն ունեցողները կարող են դիմակ չկրել (մոտներն ունենալով «բժշկի թուղթը»):
Քիչ է ասել, թե՝ ցնցվա՛ծ եմ: Չէ, լուրջ: Քիչ է մնում ասեմ՝ վայ, Չալոն ղուրբան էղնի «դըմփ-դըմփ-հու» եղած ձեր թավշյա ուղեղին...
Դուք պատկերացնո՞ւմ եք այս վայ-կառավարիչների ընկալման մակարդակն ու մտահորիզոնը: Ուրեմն, մի պարզ ու ակնհայտ բան որոշելու համար սրանցից պահանջվեց... մի երկու-երեք ամիս: Այնինչ, այս վերջին որոշումը կարող էր ընդամենը լինել դիմակ կրելու պարտադրանքի որոշման լրացուցիչ 1 կետ:
Այսինքն, մի երկու-երեք ամիս նշված մարդկանց քիթուբերանը դիմակ էին խոթում... Վերջին 40 օրում համ էլ տուգանքի սպառնալիքով էին դա անում: Երևի էն 71 հազար տուգանվածների մեջ էլ ահագին էդ կարգի հիվանդներ կան:
Ու միայն էդքանից հետո, այն էլ օրնիբուն հազարավոր մարդկանց բողոք, դժգոհություն, դիտողություն, տո քֆուր-մֆուրից հետո միայն սրանց ուղեղին վերջապես հասնում է այն որոշումը, որ երեկ ընդունել են: Ի դեպ, հղիների մասին բան չէին ասել: Բայց պետք չի բժիշկ լինել, հասկանալու համար, որ հղիներին էլ դիմակ չի կարելի: Դիմակը հանգեցնում է թթվածնային քաղցի, որովհետև թոքերը ավելի քիչ օդ է մտնում, քան օրգանիզմի պահանջն է:
Ու էս կարգի կիսատ-պռատ են երկրի կառավարման իրենց բոլոր քայլերում, որոշումներում, մոտեցումներում, բացի... իրենց խմբակային շահերը հետապնդելու հարցերից, իրենց պրեմիաներից, իրենց իշխանաթախտի տեղը պնդացնելուց:
Դուք պատկերացնո՞ւմ եք այս վայ-կառավարիչների ընկալման մակարդակն ու մտահորիզոնը
Լսեցի, ՀՀ պարետն ինչ-որ որոշում է ընդունել, թե որ հիվանդություններն ունեցողները կարող են դիմակ չկրել (մոտներն ունենալով «բժշկի թուղթը»):
Քիչ է ասել, թե՝ ցնցվա՛ծ եմ: Չէ, լուրջ: Քիչ է մնում ասեմ՝ վայ, Չալոն ղուրբան էղնի «դըմփ-դըմփ-հու» եղած ձեր թավշյա ուղեղին...
Դուք պատկերացնո՞ւմ եք այս վայ-կառավարիչների ընկալման մակարդակն ու մտահորիզոնը: Ուրեմն, մի պարզ ու ակնհայտ բան որոշելու համար սրանցից պահանջվեց... մի երկու-երեք ամիս: Այնինչ, այս վերջին որոշումը կարող էր ընդամենը լինել դիմակ կրելու պարտադրանքի որոշման լրացուցիչ 1 կետ:
Այսինքն, մի երկու-երեք ամիս նշված մարդկանց քիթուբերանը դիմակ էին խոթում... Վերջին 40 օրում համ էլ տուգանքի սպառնալիքով էին դա անում: Երևի էն 71 հազար տուգանվածների մեջ էլ ահագին էդ կարգի հիվանդներ կան:
Ու միայն էդքանից հետո, այն էլ օրնիբուն հազարավոր մարդկանց բողոք, դժգոհություն, դիտողություն, տո քֆուր-մֆուրից հետո միայն սրանց ուղեղին վերջապես հասնում է այն որոշումը, որ երեկ ընդունել են:
Ի դեպ, հղիների մասին բան չէին ասել: Բայց պետք չի բժիշկ լինել, հասկանալու համար, որ հղիներին էլ դիմակ չի կարելի: Դիմակը հանգեցնում է թթվածնային քաղցի, որովհետև թոքերը ավելի քիչ օդ է մտնում, քան օրգանիզմի պահանջն է:
Ու էս կարգի կիսատ-պռատ են երկրի կառավարման իրենց բոլոր քայլերում, որոշումներում, մոտեցումներում, բացի... իրենց խմբակային շահերը հետապնդելու հարցերից, իրենց պրեմիաներից, իրենց իշխանաթախտի տեղը պնդացնելուց:
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից