ԱԺ Օրինաց Երկիր խմբակցության նախագահ, ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Հեղինե Բիշարյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ առաջիկա քաղաքապետական ընտրություններին տրամադրված է մարտական և վստահ է իր ուժերի վրա։
Նա վստահ է, որ ընտրություններին ՕԵԿ-ն ընտրազանգվածի պակաս չի զգալու, քանի որ իրենք չեն դավաճանել իրենց սկզբունքներին, և կուսակցության ընտրազանգվածը նույնն է։
-ՕԵԿ-ը չունի նախկին և ներկա ընտրազանգված, մեր ընտրազանգվածը նույնն է։ Մեր շարքերը նույնիսկ համալրվում են,- ասել է Հ.Բիշարյանը։
Կուսակցության նախընտրական ծրագիրը և կարգախոսը դեռ նախապատրաստական փուլում են։ Բանախոսը կոչ է արել բոլորին՝ լցվել հանդուրժողականությամբ, քանի որ «այս ընտրությունները չպետք է իրար վրա ցեխ շպրտելու պայքար լինեն»։
Հեղինե Բիշարյան. «ՕԵԿ–ի ընտրազանգվածը նույնն է»