Քաղաքական

10.07.2020 10:03


«Իմ քայլում» իրար չեն վստահում. սկսել են միմյանց նկատմամբ դեմարշներ ու ֆեյքային գրոհներ են կազմակերպում․ «Փաստ»

«Իմ քայլում» իրար չեն վստահում. սկսել են միմյանց նկատմամբ դեմարշներ ու ֆեյքային գրոհներ են կազմակերպում․ «Փաստ»

«ԱԺ վերջին մի քանի նիստերն անցնում են առանց խորհրդարանական ընդդիմության և գրեթե դատարկ դահլիճում։ Արդեն «բարի ավանդույթ» է դարձել, երբ ականատես ենք լինում անբովանդակ և առանց քննադատության խորհրդարանական նիստերի, որտեղ բացի մի քանի դեկլարատիվ հայտարարություններից ու էպիկ տեքստերից, ոչ մի առանձնահատուկ իրադարձություն չի լինում։

Ավելին, իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում՝ ցույց տալու, թե որքան միակամ ու կուռ թիմ են իրենք: Սակայն կուլիսային վիճակն իրականում այնքան էլ անամպ չէ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «իմքայլական» պատգամավորները սկսել են միմյանց նկատմամբ «տակից» դեմարշներ կազմակերպել։

Ավելին, կան տեղեկություններ, որ անգամ ֆեյքային գրոհներ են կազմակերպում ու «բոչկա գլորում» թիմակիցների նկատմամբ։ Թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, իշխանական խմբակցությունում ներկայումս զգալի անվստահության մթնոլորտ է տիրում, պատգամավորներից ոմանք բառացիորեն չեն վստահում միմյանց, ավելին՝ ամենուր փնտրում են դավադիրների և, որ ամենակարևորն է, այդ դավադիրների մասին ակտիվ կերպով «զեկուցում» են քաղաքական ղեկավարությանը։

Պատգամավորների այս սեպարատ գործելաոճն ավելի ցցուն է դարձել ընդդիմադիրների բացակայության պարագայում։ Թերթի աղբյուրը փոխանցել է նաև, որ ներկայումս լուրջ քննարկումներ ու վիճաբանություններ են ընթանում, որոնք կապված են թիմի ներսից տարբեր տեսակի տեղեկատվական «սլիվներ» կազմակերպելու հետ. պատգամավորները մեղադրում են միմյանց, իսկ Փաշինյանը կասկածում է եթե ոչ բոլորին, ապա շատերին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը