Քաղաքական

10.07.2020 16:14


Մոսկվայում հայտարարել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանը «արտաքին վերահսկողության տակ վերցնելու» մասին. ВЗГЛЯД

Մոսկվայում հայտարարել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանը «արտաքին վերահսկողության տակ վերցնելու» մասին. ВЗГЛЯД

Ռուսական «ВЗГЛЯД» թերթի էլեկտրոնային տարբերակում այսօր՝ հուլիսի 10-ին, «Եթե ԱՄՆ-ին իր արտաքին վերահսկողության տակ վերցնի Հայաստանը՝ հանրապետությունը չի լինի» («Если США возьмет Армению под внешнее управление – республики не станет») վերտառությամբ նյութ է հրապարակվել, որում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Գևորգ Միրզայանը:

«Եթե Հայաստանի իշխանությունները փախչեն Ռուսաստանից ԱՄՆ-ի կողմը՝ նրանց կսրբի սեփական ժողովուրդը: Այդ իսկ պատճառով Վաշինգտոնը զգույշ է գործում՝ տեղեկատվական աշխատանքի և տարբեր խորհրդականների օգնությամբ»,-ասաց Միրզայանը:

«ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանը վերցնել արտաքին վերահսկողության, չէ որ այն գտնվում է Ռուսաստանի հարավային ֆլանգում: Բացի այդ այն մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում: Դա կբերի նրան, որ Հայաստանը չի լինի: Ոչ ԱՄՆ-ն, ոչ եվրոպացի ընկերները չեն կարող սուբսիդավորել հայկական տնտեսությունը և պաշտպանել Լեռնային Ղարաբաղը թուրք-ադրբեջանական ամբիցիաներից: Դա կարող է անել միայն Ռուսաստանը»,-ընդգծեց բանախոսը:

Նա հավելեց նաև, եթե հայաստանյան ղեկավարությունը ընդունի ամերիկացի խորհրդականի, որը լուրջ լիազորություններ կունենա հանրապետության ներսում, ապա Ռուսաստանի դրանից ոչ հրապարակային հետևություններ կանի:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը