Մեր դիրքերից մեկին մոտենում է ավտոմեքենա և անհասկանալի պատճառով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում դեպի մեր դիրք. Պաշտպանության նախարարը ներկայացրեց սահմանի իրավիճակը (տեսանյութ)
Երեկ 12:30 մեր դիրքերից մեկին մոտենում է «Ուազ» ավտոմեքենա և անհասկանալի պատճառով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում մեր դիրք, որը գտնվում է անմիջապես ՀՀ տարածքում: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին՝ ներկայացնելով իրավիճակը, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Քանի որ շարժումն անհասկանալի էր, զինծառայողները վերադասին զեկուցելիս ստանում են հրահանգ, որ հաշվի առնելով հնարավոր մոլորվածությունը, աշխարհագրությունը կամ օպերատիվ վիճակին չտիրապետելը՝ կոչ են արել լքել տարածքը։
Որից հետ սկսվում է հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատախսան գործողություններով:Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է»,-ասաց նա:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանի օգտագործմամբ 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է, դադարը եղելէ գիշերը 3:30-5:30: Նախարարը վստահեցրեց, որ բոլոր կրակոցները լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը ունի զգալի կորուստներ:
Մեր դիրքերից մեկին մոտենում է ավտոմեքենա և անհասկանալի պատճառով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում դեպի մեր դիրք. Պաշտպանության նախարարը ներկայացրեց սահմանի իրավիճակը (տեսանյութ)
Երեկ 12:30 մեր դիրքերից մեկին մոտենում է «Ուազ» ավտոմեքենա և անհասկանալի պատճառով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում մեր դիրք, որը գտնվում է անմիջապես ՀՀ տարածքում: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին՝ ներկայացնելով իրավիճակը, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Քանի որ շարժումն անհասկանալի էր, զինծառայողները վերադասին զեկուցելիս ստանում են հրահանգ, որ հաշվի առնելով հնարավոր մոլորվածությունը, աշխարհագրությունը կամ օպերատիվ վիճակին չտիրապետելը՝ կոչ են արել լքել տարածքը։
Որից հետ սկսվում է հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատախսան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է»,-ասաց նա:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանի օգտագործմամբ 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է, դադարը եղելէ գիշերը 3:30-5:30: Նախարարը վստահեցրեց, որ բոլոր կրակոցները լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը ունի զգալի կորուստներ:
Աղբյուրը՝ tert.am