Քաղաքական

13.07.2020 13:36


ԵՄ հատուկ ներկայացուցչին անհանգստացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի սրացումը

ԵՄ հատուկ ներկայացուցչին անհանգստացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի սրացումը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր անհանգստությունն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի ուղղությամբ տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին դիվանագետը գրել է Twitter-ի իր էջում։

«Խիստ անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությամբ։ Երկու երկրների համար էլ ծայրահեղ կարևոր է զսպվածություն ցուցաբերել, օգտագործել կապի բոլոր հնարավոր միջոցները՝ ինչպես ուղիղ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով»,-նշել է Կլաարը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը