ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց երկրում արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության որոշման վերաբերյալ խորհրդարանի խմբակցություններից առաջարկ ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան»-ը, որը չընդունվեց խորհրդարանի կողմից:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր որոշման նախագիծ, որով առաջարկում էր չեղյալ հայտարարել հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներն ու արգելքները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իրենք կողմ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկին:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու առաջարկի նախագծին:
Առաջարկը չընդունվեց 21 «կողմ» և «60» դեմ ձայներով:
ԱԺ-ն ավարտեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի քննարկումը (տեսանյութ)