Քաղաքական

13.07.2020 16:07


3 զինծառայող թեթև վնասվածքներ են ստացել. մարզպետ

3 զինծառայող թեթև վնասվածքներ են ստացել. մարզպետ

Հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդի գործողությունների հետեւանքով թեթև վնասվածքներ է ստացել 3 զինծառայող։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նա նշեց, որ զինծառայողներին տեղափոխել են «Բերդ» բժշկական կենտրոն, նրանց վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

«Հիմա ես Մովսես գյուղում եմ։ Կան դիրքային փոխհրաձգություններ, բայց գյուղում ամեն ինչ հանգիստ է։ Ամբողջ օրն էլ հանգիստ է եղել։ Բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։ Կրակոցները հնչում են միայն դիքերում։ Տարբեր տրամաչափի զենքեր են օգտագործվում, չեմ կարող հստակ ասել, թե որ զենքի տեսակն է օգտագործվում»։

Նշենք, որ հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել 2 ոստիկան, որոնք նույնպես «Բերդ» բժշկական կենտրոնում են. նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։

Այս խորագրի վերջին նյութերը