ՀԱՊԿ-ը հետաձգել է արտակարգ նիստը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման շուրջ
Նախօրեից հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր նախաձեռնել էր անցկացնել ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստ։ Այս մասին հայտարարությունը տեղադրվել էր ՀԱՊԿ պաշտոնական կայքում։
Panorama-ն տեղեկացնում է, սակայն, որ այս պահին արդեն հայտարարությունն անհասանելի է կայքում և չկա որևէ այլ բացատրություն, թե ինչու է հայտարարությունը հեռացվել, կամ տեղի կունենա՞ այն ընդհանրապես, թե ոչ։
Նշենք, որ ՀԱՊԿ-ն արտակարգ նիստ անցկացնելու հայտարարությունն արել էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի՝ այսօր առավոտյան կայացած հեռախոսազրույցից հետո։
***
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է՝ «Ազատությանը» հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Ըստ խոսնակի, նիստը հետաձգվել է կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելու պատճառով, ինչպես նաև պետք է հստակեցվի, թե ինչ ձևաչափով պետք է քննարկումը կայանա։ Զայնետդինովը հրաժարվեց ասել, թե ում նախաձեռնությամբ է նիստը հետաձգվել։