Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել. ԵՄ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է դադարեցնել առճակատումը և միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
«ԵՄ-ն երկու կողմերին կոչ է անում դադարեցնել զինված առճակատումը, ձեռնպահ մնալ լարվածություն առաջացնող հռետորաբանությունից և գործողություններից, անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակի սրացումը կանխելու համար»,-գրված է միության արտաքին քաղաքական ծառայության մամուլի գրասենյակի հայտարարության մեջ:
Հիշեցնենք` երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանական կողմը կրկնել է հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել է հայկական կողմից և հետ շպրտվել`կորուստներ տալով:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ հրետակոծություն է իրականացնում 15-20 րոպեն մեկ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմից թեթև մարմնական վնասվածք են ստացել սահմանային ծառայություն իրականացնող ոստիկանության ներքին զորքերի երկու ծառայողներ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am