Քաղաքական

14.07.2020 09:34


Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը սահմանին և խստորեն պահպանել հրադադարը

Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը սահմանին և խստորեն պահպանել հրադադարը

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական պետական սահմանին ուժի կիրառումը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը:

«Կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գոյություն ունեցող կապի միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար և խստորեն պահպանել հրադադարը»,-շեշտել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև, խաղաղ լուծման հասնելու հարցում կողմերին աջակցելու հանձնառությանը և շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այդ նպատակին հասնելուն ուղղված ջանքերում:

«Միացյալ Նահանգները միանում է առարկայական բանակցությունները որքան հնարավոր է շուտ վերսկսելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների կոչին և շեշտում է ԵԱՀԿ դիտորդների՝ հանգամանքների նպաստավոր լինելուն պես տարածաշրջան վերադարձի կարևորությունը»,-ընդգծել է Օրթագուսը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը