Քաղաքական

14.07.2020 11:20


Ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում Բերդ համայնքի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում Բերդ համայնքի ուղղությամբ

Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Համայնքի ղեկավարն այլ մանրամասներ չհաղորդեց՝ նշելով, որ այս պահին չի կարող խոսել։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ գրել է․ «Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան»։

Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։

Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորում է բնակավայրերը։ Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ և 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը