Քաղաքական

14.07.2020 11:19


Դատապարտում ենք հուլիսի 12-ին Ադրբեջանի հարձակումը ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ. Գվատեմալայի Կոնգրեսի նախագահության առաջին քարտուղար

Դատապարտում ենք հուլիսի 12-ին Ադրբեջանի հարձակումը ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ. Գվատեմալայի Կոնգրեսի նախագահության առաջին քարտուղար

Գվատեմալայի Կոնգրեսի նախագահության առաջին քարտուղար Ֆելիպե Ալեխոսը twitter-ում գրառում է կատարել` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրադրության սրմանը:

«Դատապարտում ենք հուլիսի 12-ին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ: Մերժում ենք պատերազմական գործողությունները և կոչ ենք անում խնդրին լուծում գտնել դիվանագիտական ճանապարհով»,-գրել է Ֆելիպե Ալեխոսը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել էր նաև հուլիսի 13-ին։

«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»,-ավելի վաղ ասել էր Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանական կողմը հայտնել է մարտական կորուստների մասին․ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվել է արդեն 4 զինծառայողի մահվան մասին տեղեկություն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը