ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է արել
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռամանկոչ է արել անհապաղ պահպանել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով. նրա կոչը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում, հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, ասել է. «Ես խորապես անհանգստացած եմ բռնության աճով, որը մենք տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով։ Կոչ եմ անում անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը, քանի դեռ չենք տեսել նոր զոհեր», ու հավելել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը կողմերի հետ սերտ կապի մեջ են իրավիճակը կայունության վերադարձնելու ձգտման գործում։
Հայտարարությունում նշվում է նաև, որ ուղիղ կապուղին հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2019թ. մարտին, Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Այս առնչությամբ Ռաման հույս է հայտնել, որ հիշյալ մեխանիզմները կարող են օգտագործվել այս իրավիճակում լարվածությունը թուլացնելու նպատակով։
Բացի այդ՝ Ռաման ցավակցություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների ընտանիքներին և ընկերներին ու իր մտահոգությունն է հայտնել երկու կողմերից տուժածների վիճակի առնչությամբ։
«Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նվազեցնենք հակամարտության ազդեցությունը մարդկային կյանքի վրա և հնարավորինս արագ վերսկսենք առարկայական բանակցությունները»,-շեշտել է Ռաման՝ կարևորելով Մինսկի խմբի գործընթացին իր աջակցությունը:
ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է արել
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ պահպանել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով. նրա կոչը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում, հայտնում է Yerkir.am-ը։