Հովսեփ Խուրշուդյան. «Լուծումները պետք է լինեն համալիր և ընդգրկեն բոլոր երկրները»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ցավով է նշում, որ որևէ մեկը չի կարող հստակ ասել, թե ի՞նչ շրջանակներում են ընթանում հայ-թուրքական բանակացությունները, որո՞նք են բանակցությունների սեղանին դրված սկզբունքային կետերը։
- Մեր արտգործնախարարը պաշտոնապես ընդամենը նշեց, որ ցեղասպանության հարցը մեզ համար քննարկելու խնդիր չէ։ Բայց, մնացած առումներով, մենք չգիտենք, թե ի՞նչ է կատարվում։ Այնտեղ կա Ղարաբաղի, սահմանների ճանաչելիության խնդիրը, հայերս ընդունելու՞ ենք Ղարսի և Մոսկվայի պայմանագրերը(այսօրվա սահմանները ձևավորված են այդ պայմանագրերի հիմնա վրա),- ասել է Ա. Մարտիրոսյանը՝ հավելեով, որ «բանակցություններում, երևի թե, այս հարցը սրությամբ դրված չէ»։
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ նշել է, որ հատկապես ԼՂ-ի հարցում հատվածական լուծումներ չպետք է լինեն։
-Լուծումները պետք է լինեն համալիր և ընդգրկեն բոլոր երկրները, այդ թվում, նույն Ղարաբաղի և փախստականների հարցում, պետք է ընդգրկված լինեն Ադրբեջանը, Ղարաբաղը, Հայաստանը և Թուրքիան։ Այսինքն, նույնիսկ փախստականների վերադարձի հարցը կարող է դիտարկվել միայն համալիր համատեքստում և պետք է դիտարկրկվի, և միայն այդ կարգի լուծումները կարող են լինել երկարաժամկետ ու մնայուն,- ասել է նա։