Քաղաքական

15.07.2020 17:07


«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների հայցի քննությունն ընդդեմ սևազգեստ մայրերի (տեսանյութ)

«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների հայցի քննությունն ընդդեմ սևազգեստ մայրերի (տեսանյութ)

tert.am-ը հայտնում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում տեղի է ունենում «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները սևազգեստ մայրերի դեմ դատական հայց են ներկայացրել։ Հայցի հիմքում ընկած է «Զինվորի մայր» ՀԿ Մարգարիտա Խաչատրյանի այն արտահայտությունները, որ ինչո՞ւ, օրինակ, զոհված զինծառայողներին կամ «Սասնա ծռերի» գործողությունների հետևանքով մահացած ոստիկանության ծառայողներին, ինչպես նաև, առհասարակ, հայրենիքին մատուցած ծառայությունների ընթացքում մահացած անձանց ընտանիքներին փոխհատուցում չի տրամադրվում, իսկ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին տրամադրվում է։

Այս խորագրի վերջին նյութերը