Կյանքը արկերի տակ. լուսանկարներ 6 ժամ կրակի տակ գտնված Ներքին Կարմիրաղբյուրից
«Karabakh Records»-ը հրապարակել է բացառիկ լուսանկարներ Տավուշի մարզի Ներքին Կարմիաղբյուր համայնքից, որը հուլիսի 14-ին 6 ժամ գտվել է ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության տակ։ Բարեբախտաբար, խաղաղ բնակչության շրջանում ոչ ոք չի տուժել: Վնասները նյութական են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հուլիսի 12-14-ը տարբեր տեսակի և տրամաչափի զենքերով թիրախավորել էին հայկական դիրքերը և Տավուշի սահմանամերձ բնակավայրերը, խաղաղ բնակչությունը։ Ադրբեջանն անգամ «Գրադ» էր կիրառել Բերդի ուղղությամբ:
Հայ-ադրբեջանական սահմանին մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը ունեցել է տասնյակ մարդկային և ռազմատեխնիկական կորուստներ։
Հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: