Քաղաքական

15.07.2020 20:47


Չեմ ընդունում, որ ասում են Մարտի 1-ի զոհ, որովհետև զոհվում են սահմանին. Մարգարիտա Խաչատրյան (տեսանյութ)

Չեմ ընդունում, որ ասում են Մարտի 1-ի զոհ, որովհետև զոհվում են սահմանին. Մարգարիտա Խաչատրյան (տեսանյութ)

Ես խորհուրդ կտամ Սարգիս Քլոյանին, որ իրենց զավակների մահը չհամեմատեն մարտի դաշտում զոհվածների հետ: Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Նրա խոսքով՝ իրենք ոչ թե 30 միլիոն են ուզում, այլ զոհված զինվորների ընտանիքների նկատմամբ պատշաճ վերաբերմունք:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում տեղի էր ունենում դատական նիստ` մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հարազատների` հատուցում ստանալու պահանջով։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը