Քաղաքական

15.07.2020 23:09


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանին և Բաքվին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանին և Բաքվին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից

Համաձայն առկա տեղեկատվության, ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակը շարունակում է համեմատաբար հանգիստ մնալ։ Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունում են ռազմական գործողությունների նվազումը և կոչ են անում կողմերին ՝ բոլոր ջանքերը գործադրել շարունակելու դեէսկալացիան: Այդ մասին ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ։

Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքային հռետորաբանությունից և իրավիճակը տեղում փոխելու փորձերից: Համանախագահները շարունակում են շեշտը դնել խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտության վրա:

Համանախագահները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանձնառությունը` առարկայական բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը