Արաբկիրի թաղապետը 150 տոկոսի չափով պարգևատրվել է. թաղապետարանի աշխատակիցների բողոքը
Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները այսօր՝ հուլիսի 16-ին բողոքի ակցիա էին իրականացնում։
Բողոքի պատճառն այն էր, որ աշխատակիցների խոսքով, իրենք ստացել են 15-20 տոկոս եռամսյակային պարգևավճար, մինչդեռ թաղապետ Արամ Դանիելյանը պարգևատրվել է աշխատավարձի 150 տոկոսի չափով։
Թաղապետ Արամ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղի է ունեցել եկամուտների թերի հավաքագրում (83%), բացի այդ պարգևավճար տրվում է լավ աշխատանքի համար, իսկ բողոքող աշխատակիցների աշխատանքային ծանրաբեռնվածությունը թերի է եղել և չնայած դրան՝ նրանք ստացել են 100% աշխատավարձ։
Բացի այդ նա նշեց, որ բացի իրենից 100 և ավելի տոկոս պարգևավճար են ստացել գրեթե բոլոր բաժինների պետերը, քանի որ աշխատել են նաև ոչ աշխատանքային օրերին։
Թաղապետը նշեց նաև, որ պարգևավճարների ֆոնդի մի մասը քաղաքապետարանն ուղղել է ծերերին սոցիալական աջակցություն տրամադրելուն։

Աղբյուրը՝ news.am