ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ։«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Փաշինյանը Մինսկում հուլիսի 17-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Փաշինյանին օդանավակայանում դիմավորեց Բելառուսի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոն։
Միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը: Նիստը կնախագահի Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցի ընթացքում հանդիպում կունենա նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Բելառուս ժամանած ՀՀ պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ։
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մինսկ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Փաշինյանը Մինսկում հուլիսի 17-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Փաշինյանին օդանավակայանում դիմավորեց Բելառուսի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոն։