Կան էլի տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ. Ա․Հովհաննիսյան
Հայկական կողմը թույլ է տվել միջդիրքային տարածությունից տարհանել ադրբեջանական կողմի զինծառայողների դիերը, սակայն կան էլի այնպիսի տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայողների դիեր:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 16-ի ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Օրվա ընթացքում հայկական զինված ուժերը թույլ են տվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին նախորդ գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից: Սա միակ տարածքը չէր, այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան մնացած ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ է տարածլ, և առաջացել է հետաքրքիր զավեշտալի հակասություն: «Եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչո՞ւ էին մնացել այդքան ժամանակ կամ եթե իրենց տարածքում էին, ապա ինչպե՞ս էին մեր վերահսկողության տակ, և պետք էր մեր կողմից թույլտվություն կամ կրակի դադարեցում, որ այդ դիակները հանվեն: Հետևությունները թողնում եմ բոլորին»,-ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով օպերատիվ իրավիճակին՝ նա հիշեցրեց, որ կեսօրից հետո ըստ էության ադրբեջանական զինված ուժերը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հարվածներից մեկից վիրավորում է ստացել քաղաքացիական անձ: Դրանից հետո օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները՝ մեքենայով: Մյուս հարվածը հասել է ԱԻՆ-ի մեքենային, բարեբախտաբար աշխատակիցները չեն տուժել: Այլ տուժածներ չկան:
Կան էլի տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ. Ա․Հովհաննիսյան
Հայկական կողմը թույլ է տվել միջդիրքային տարածությունից տարհանել ադրբեջանական կողմի զինծառայողների դիերը, սակայն կան էլի այնպիսի տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայողների դիեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 16-ի ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: