Քաղաքական

16.07.2020 21:57


Ատոմակայանին հարվածելու հայտարարություն անողը պետք է ենթարկվի հոգեբանական թեստի․ Արծրուն Հովհաննիսյան

Ատոմակայանին հարվածելու հայտարարություն անողը պետք է ենթարկվի հոգեբանական թեստի․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի կողմից պաշտոնապես հայտարարվեց Ատոմակայանին հարվածելու մասին, պետք է նշել, որ որևէ պաշտոնական հաղորդագրություն, հայտարարություն ՀՀ ԶՈՒ-երի կողմից չի եղել քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի մասին: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարեց Իջևանի հակաճգնաժամային լրատվական կենտրոնի պատասխանաու Արծրուն Հովհաննիսյանը:

«Ավելին, նույնիսկ ադրբեջանական գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում մեր ԶՈւ-երի կողմից: Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքական գործիչները, դիվանագիտական կորպուսը, մեր մտավորականները, մեր պաշտոնյաները արդեն այս հարցը բարձրացնում են համապատասխան մարմիններում, որովհետև սա շատ կարևոր եզրակացության տեղիք պետք է տա, սա կոնկրետ հանցագործություն է»,-ասաց նա:

Հարցին՝ առաջին անգա՞մ է, որ ադրբեջանական կողմը սպառնում է հարվածել ատոմակայանին, Հովհաննիսյանը պատասխանեց որ ինքը գոնե չի հիշում որ պաշտոնական մակարդակով նման բան է եղել:

«Կարող եմ ավելացնել, որ նման հայտարարություն անողը և իր վերադասը պետք է ենթարկվեն հոգեբանական թեստի»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը