Կարծիք

17.07.2020 09:16


Մեր քաղաքն անգլուխ է մնացել, բոլորս դարձել ենք տուգանքի մատերիալ

Մեր քաղաքն անգլուխ է մնացել, բոլորս դարձել ենք տուգանքի մատերիալ

Ուզում եմ հասկանամ, էս շոգին Երևանի ջրավազանները չեն լցվել ու շատրվանները չեն աշխատում կորոնավիրուսի հետ պայքարի շրջանակներու՞մ, թե՞ խոր ընդհատակ անցած սուբյեկտը ուղղակի սկզբունքորեն բացի պարգևատրումներ տալու հրամանները ստորագրելուց ուրիշ որևէ գործողություն չի ձեռնարկում։ Ամբողջ ցերեկը դիմակ կրելուց հետո մարդիկ երեկոյան դուրս են գալիս մի քիչ զովանալու, այս լրացուցիչ անհարմարությունը երևանցիներին պատճառելու մեջ որևէ տրամաբանություն կա՞։

Հասկանում ենք, որ մեր քաղաքն անգլուխ է մնացել, բոլորս դարձել ենք տուգանքի մատերիալ, մարդկանց օգնելու փոխարեն արդեն նրանցից 1 միլիարդ դրամ եք պլոկել, բայց ջուրն ինչի՞ չեք միացնում։ Սովետի օրոք շատրվանները միացնում էին Մայիսի 1-ին, նախկին հանցավորների օրոք՝ ապրիլին, ձեր «նոր Հայաստանում» էս նոր «սյուրպրիզա՞»։ Սպարտակ Սեյրանյանը կասեր՝ տղե՛րք, դուք կարողա՞ հայերի հետ պրոբլեմ ունեք։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը