Քաղաքական

17.07.2020 10:00


Պետական և մասնավոր հիվանդանոցների` նախարարի ենթակայության տակ հայտնվելու առաջարկը բժիշկներին և հիվանդանոցների ղե­կավարներին վերջնականապես հունից հանել է․ «Իրատես»

Պետական և մասնավոր հիվանդանոցների` նախարարի ենթակայության տակ հայտնվելու առաջարկը բժիշկներին և հիվանդանոցների ղե­կավարներին վերջնականապես հունից հանել է․ «Իրատես»

«Հայաստանում կորոնավիրուսի արձանագր­ման առաջին իսկ օրից առողջապահության նա­խարարը քննադատության պակաս չունի, սա­կայն դա նրան այնքան էլ չի կաշկանդում: Այդ ամենը նա փորձում է «փոխհատուցել» քաղաքա­կան կսմթոցներով: Մինչդեռ քաղաքացիների, քա­ղաքական ուժերի քննադատությունը մի բան է, մասնագիտական շրջանակի խիստ դժգոհությունը` մեկ այլ բան:

Բժիշկների համքարության նյար­դերն արդեն տեղի են տալիս, նրանք մի կերպ են հանդուրժում այսպիսի նախարարի գոյությունը: Համբերության բաժակը լցվեց վերջին որոշումից հետո: Հիվանդանոցները նախարարի «կուրացիայի» տակ հայտնվելու որոշումը, մեր տեղեկու­թյուններով, բժիշկներին և հիվանդանոցների ղե­կավարներին վերջնականապես հունից հանել է:

Նրանք հարմար պահի են սպասում, որ այս նա­խարարի մասին ողջ զայրույթն արտահայտեն: Սա դեռ հարցի մի կողմն է, մասնագիտական տեսանկյունից ավելի խոցելի է Արսեն Թորոսյանը, բժիշկները պատմում են, որ երբեմն-երբեմն այնպիսի անգրագի­տություն է ցուցա­բերում, որ տպավո­րություն է, թե գործ ունեն ոչ թե առողջապահու­թյան, այլ ոլորտից անտեղյակ մարդու հետ: Չնայած այս ամենին և վիրուսի դեմ պայքարի խայտառակ ցուցանիշներին, Թորոսյանը շարունակում է պինդ նս­տած մնալ նախարարի ա թոռին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը