Հայ-ադրբեջանական սահմանին ամբողջ օրը օպերատիվ վիճակը եղել է համեմատաբար հանգիստ․ Արծրուն Հովհաննիսյան
Հայ-ադրբեջանական սահմանին ամբողջ օրը օպերատիվ վիճակը եղել է համեմատաբար հանգիստ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 17-ի երեկոյան մամուլի ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Քիչ են եղել կրակոցները: Դրանք եղել են միայն հրաձգային զենքերից»,-ասաց Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այցելել է զորամասերից մեկը և արձանագրել, որ զորքի և հրամատարարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին։
«Տեսնում են ամբողջովին հակառակորդի բոլոր ոտնձգությունները, շարժերը, և եթե կատարվի որևէ սադրանք, ապա կստանա արժանի հակահարված»,-ասաց Հովհաննիսյանը։