Կարծիք

18.07.2020 13:30


Թեև «թավիշը» ժամանակավորապես շեղել էր մեզ, բայց մեր հաղթաթուղթը պոզիտիվն է, ոչ՝ նեգատիվը

Թեև «թավիշը» ժամանակավորապես շեղել էր մեզ, բայց մեր հաղթաթուղթը պոզիտիվն է, ոչ՝ նեգատիվը

Թեև «թավիշը» ժամանակավորապես շեղել էր մեզ, բայց մեր հաղթաթուղթը պոզիտիվն է, ոչ՝ նեգատիվը, մեր սերունդները, հայրերի օրինակով, մեծանում են ոչ թե թշնամուն ատելու, այլ հայրենիքը սիրելու տրամաբանությամբ, ու չափազանց էական է՝ հասարակության շարժիչը դրական էմոցիաներն ու մղումներն են, թե բացասական՝ վերջինով առաջնորդվող հասարակությունն արարող լինել չի կարող, վերջինով առաջնորդվող մեր հարևաններին մշտապես ջարդելու անկյունաքարերից մեկն էլ հենց սա է, ու ինքնահոսի ձևավորվող այդ մտածելակերպը մենք վաղուց պիտի դարձնեինք պետական քաղաքականություն՝ աշակերտական սեղանից կրթելով մարդ, ում համար բարձրագույն արժեքը պետությունն է, որի քաղաքացին է ինքը՝ հենց սա է ազգային ուժեղ պետության կայացման ճշգրիտ ուղին, իսկ մեզ համար նաև կենսունակության գրավականը։

Էս երեխեքը հաստատապես նեգատիվով չեն առաջնորդվում՝ նրանք չեն գնում թուրք սպանելու, նրանք գնում են հայրերին սատար, ու պատկերացրեք, թե պետական հստակ քաղաքականություն տարվի նրանց անհատակերտման ճանապարհին, ինչ հրաշալի, պետականակենտրոն մտքով, ազգային գաղափարախոսության կրող քաղաքացիական հասարակություն ենք ունենալու մենք ապագայում, այլ խոսքով՝ պատրիոտիզմն ու պետականասիրությունը չպետք է մնա գենետիկայի հույսին, այլապես հզորանալու փոխարեն կռիվ ենք տալու չվերանալու համար, ինչպես միաբանվում ենք լինելիության շեմին և պառակտվում ենք, հենց փոքր-ինչ բարելավվում ենք։

Իրենց աչքերի վառ կրակով է այրվում վառոդը զենքերի մեջ մեր զինվորների։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը