Ադրբեջանական կողմը «հրաշալի նվեր» մեզ արեց, Հայաստանը պետք է օգտվի դրանից․ Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)
Եթե Ադրբեջանի իշխանությունը ջախջախիչ պարտություն կրեց, ապա ինչ-որ ձևով, ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակահատվածում փորձելու է վրեժ լուժել, դա իրենց գործողությունների տրամաբանությունն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տիրող հարաբերական անդորրին, և հակառակորդի հնարավոր հարձակմանը։
Հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ ռազմական գործողություններ սկսելուց օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին, հայտարարել, որ իրենք ուզում են, ըստ էության, բանակցություններ՝ առանց դրանց ձևաչափը փոխելու։ Եվ միայն այդ դեպքում դրանց կմասնակցեն, հակառակ դեպքում՝ անիմաստ բանակցությունների կարիքը չեն տեսնում։ Ալիևի այս հայտարարությունը Անժելա Էլիբեգովան նախագզուշացում է համարում, որ Ադրբեջանի համար բանակցությունները երկրորդային նշանակության են դառնում, և պատրաստ են գնալ ռազմական ճանապարհով։ Այս ֆոնին տիկին Էլիբեգովան հիշեցնում է օրեր առաջ արտգործնախարարի պաշտոնից Էլմար Մամեդյարովին ազատելու մասին։
«Չեմ պատկերացնում, որ նոր արտգործնախարարը մոտակա մի քանի ամիսներին պատրաստ կլինի ներգրավվել բանակցային գործընթացում»,-ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետը։
Էլմար Մամեդյարովի հրաժարականն, ըստ նրա, ռազմական գործողություններ հետ կապ չունի։ Դա առիթ էր, որովհետև պատճառներ վաղուց կային։ Տիկին Էլիբեգովայի խոսքով՝ իշխանության ներսում փոփոխություններ էին տեղի ունենում և մոտեցել էր Էլմար Մամեդյարովի հերթը։
«Կամաց-կամաց տարբեր ոլորտներում իրենք փոփոխություններ են անում, հին կադրերին տուն են ուղարկում, գալիս են ավելի կրթված ու երիտասարդ կադրեր։ Այսինքն՝ դա բնականոն պրոցես է։ Այս կադրերի մեծ մասը գալիս են Մեհրիբան Ալիևայի թիմից, և ամրացնում են փոխնագահի դիրքերը»,-ասաց նա։
Այլ պաշտոնանկություններ, Անժելա Էլիբեգովան չի բացառում։
«Մինչև այս ռազմական գործողությունները, խոսակցություններ կային իրենց Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մասին։ Հիմա եթե առաջնագծում որևէ հաջողություն չգրանցի, շատ հնարավոր է, որ հաջորդն ինքը լինի»,-ասաց փորձագետը։
Անժելա Էլիբեգովայի համոզմամբ՝ Հայաստանը պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի՝ հուլիսի 16-ի արված հայտարարության վրա, որով նա սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին։
«Դա «հրաշալի նվեր» էր, որը մեզ արեց ադրբեջանական կողմը, սպառնալով փաստացի ամբողջ տարածաշրջանին։ Անընդհատ, բոլոր միջազգային կառույցներում դրա մասին պետք է խոսեն, հասցնեն միջազգային հանրությանը, ուղղակի մեծ ակնկալիքներ միջազգային հանրությունից ունենալ պետք չի, այսինքն՝ Ադրբեջանին պատժող լուրջ արձագանքի սպասել պետք չի։ Պետք է քարոզչական նպատակներով և դիվանագիտական ոլորտներում ճիշտ պահին, ճիշտ տեղում միշտ հիշեցնել և օգտագործել»,-ընդգծեց փորձագետը։
Անժելա Էլիբեգովան հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված լարվածի իրավիճակի ֆոնին, ՀԱՊԿ-ի ներգրավվման անհրաժեշտությունը չի տեսնում։
Ադրբեջանը բացի ռազմկան գործողություններ սկսելուց, նաև տեղեկատվական պատերազմ սկսեց Հայաստանի դեմ՝ ապատեղեկատվություն տարածելով, հայկական օգտահաշիվներ կոտրելով և այլն։ Անժելա Էլիբեգովան նկատում է, որ մինչև ռազմական գործողություններ սկսելն էլ, Ադրբեջանը նախապես պատրաստվել է քարոզչական պատերազմին։
«Կոտրում էին հայ օգտատերերի հաշիվները՝ տարբեր սոցցանցերում, նախապատրաստվում էին այդ վիճակում, որպեսզի, երբ որ դրա կարիքը լինի, դրա միջոցով ապատեղեկատվություն տարածվի հայկական տիրույթում, պանիկա առաջանա հասարակությունում։ Բայց ադրբեջանական ապատեղեկատվությունը հիմնականում չաշխատեց, որովհետև մենք՝ մասնագետներս շատ արագ բացատրում ու հորդորում էինք, որ չհավատան։ ՊՆ-ն ևս բացատրում էր»,-նշեց Անժելա Էլիբեգովան։
Նա հիշեցնում է, որ երբ հայկական կողմը սկսեց հակառակորդի զոհերի և տեխնիկայի կորուստների մասին հայտնել, դրան կցվում էր նաև ապացույցներ, իսկ Ադրբեջանն էլ միայն հայտարարություններ էր անում, ինչն ըստ Էլիբեգովայի՝ հասարակության մեջ անվստահություն է ներշնչել և հակառակորդը ստիպված սկսել է կեղծիքի դիմել և հանրությանը սուտ հրամցնել։ Ադրբեջանը նաև միջազգային հանրությանն է փորձում ներկայացնել, որ նախահարձակ լինողը Հայաստանն է։ Այս տեսանկյունից, Էլիբեգովան անհրաժեշտ է համարում, որ Հայաստանը հակազդի սրան։
«Այս առումով պետք է նախահարձակ լինենք, աշխարհը պետք է տեսնի և՛ադրբեջանական խոցված տեխինիկան, և՛ մեր առաջնագծում գտնվող բնակելի վայրերի նկարները, որոնք ՄԻՊ-ն ու լրատվամիջոներն են նկարում։ Դա պետք է հասցնել աշխարհին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։