Լրահոս

09.04.2009 15:45


Ճգնաժամը չի խանգարի բնակարանաշինարարական աշխատանքներին

Ըստ Շիրակի փոխմարզպետ Սամվել Պետրոսյանի՝ Գյումրիում «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպությունն է կառուցելու բնակարանները, այնուհետև վաճառելու է պետությանը և ճգնաժամը չի կարող ազդել այդ աշխատանքների վրա։

- Դեռևս մարտ ամսից սկսված են աշխատանքները՝ ապրիլի մեկի դրությամբ մոտ տաս շենքի հիմքեր արդեն փորված էին,- վստահեցրել է Սամվել Պետրոսյանը  և հավելել, որ ընդհանուր ծրագրով նախատեսված է եղել 2300 բնակարանի կառուցում, որոնցից 1320-ը շահագործման պետք է հանձնվեն այս տարի։

 

Այս խորագրի վերջին նյութերը