Ինչո՞ւ Մոսկվա այցը չեղարկած Նիկոլ Փաշինյանը մեկնեց Բելառուս. Lenta.ru կայքը անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Մինսկ այցելությունը կարելի է ոչ միանշանակ որոշում ընկալել, քանի որ երեք շաբաթ առաջ ՀՀ ղեկավարը, հղում անելով երկրում համաճարակային իրավիճակին, հրաժարվել էր մեկնել Մոսկվա` մասնակցելու Հաղթանակի շքերթին: Ռուսական Lenta.ru կայքը փորձել է հասկանալ, թե ինչու է ՀՀ վարչապետը մեկնել Բելառուս:
Նախորդ երեք շաբաթների ընթացքում Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը չի բարելավվել, Հանրապետությունում կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև օգոստոսի 12-ը, բայց դա չի խանգարել Հայաստանի վարչապետին մեկնել Բելառուսի մայրաքաղաք: Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, և այս դժվար պահին երկիրը լքելն անտրամաբանական քայլ է քաղաքական գործչի համար:
Միակ տրամաբանական եզրակացությունը, որ կարելի է անել այն մասին, թե ինչու է Փաշինյանը փոխել վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ և մեկնել Մինսկ, այն է, որ նա նպատակ ունի միջկառավարական խորհրդի գործընկերներից, առաջին հերթին` Ռուսաստանից, դրական վերաբերմունքի հասնել հայ-ադրբեջանական սահմանում վերջին սրացման կապակցությամբ:
Կայքը նշում է, որ Մինսկ կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը երկակի դիրք է գրավել: Մի կողմից, իր պաշտոնական հայտարարության մեջ նա չեզոք տոնով շեշտել է Ադրբեջանի ղեկավարության հետ խաղաղ բանակցությունների անհրաժեշտությունը, ի դեպ, միայն այնուհետև անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին: Մյուս կողմից, գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի ղեկավարը փորձել է «ճշմարտությունը» պատմել ներկայիս սրացման մասին՝ մեղադրելով որոշակի երրորդ կողմին` հակամարտության հրահրման մեջ:
Փաշինյանի` օգնության համար ՀԱՊԿ-ին դիմելը, ինչպես նշում են մի շարք փորձագետներ, կարելի է գնահատել որպես փորձ` Ռուսաստանի Դաշնությանը հակամարտության մեջ ներգրավելու համար:
Մասնավորապես, ՀՀ վարչապետը խաղում է այն փաստի վրա, որ ՀԱՊԿ-ը պարտավորություններ ունի պաշտպանելու Հայաստանին, իսկ կազմակերպության կողմից հակամարտության կողմերին «բաժանելուց» հրաժարումը ցույց կտա կազմակերպության անգործունակությունը:
Սա այն դեպքում, երբ Փաշինյանը ինքն էր հաճախ վարկաբեկում միջազգային համագործակցության շրջանակներում գործընկերների հետ հարաբերությունները: Առաջին հերթին, դեռևս գտնվելով հայկական ընդդիմության շարքերում, Փաշինյանը հետևողականորեն հանդես էր գալիս երկրի` ՀԱՊԿ-ից դուրս գալու տեսանկյունից: Երկրորդ` 2018 թվականին նրա իշխանության գալուց հետո գրեթե միանգամից ձերբակալվեց Յուրի Խաչատուրովը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը: Հետո արդեն, բավականին երկար ժամանակ, հենց Երևանն էր արգելափակում նոր գլխավոր քարտուղարի նշանակումը:

Մանրամասները՝ tert.am-ում։