Քաղաքական

19.07.2020 18:21


Ֆրանցիսկոս Պապը հայ- ադրբեջանական սահմանին խաղաղություն հաստատելու կոչ է արել

Ֆրանցիսկոս Պապը հայ- ադրբեջանական սահմանին խաղաղություն հաստատելու կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա Մարիամյան աղոթի ավարտին, Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ուղղված ողջույնի խոսքում անդրադարձել է ՄԱԿ-ի ընդհանուր զինադադարի կոչին և այդ համատեքստում խոսել Տավուշի սահմանագոտու վերջին իրադարձությունների մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Վատիկայի ռադիոն, Հռոմի Պապն, ի մասնավորի ասել է․ «Առանձնահատկորեն և մտահոգությամբ եմ հետեևում վերջին օրերում Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումներու սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Հռոմի քահանայապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրության հանձնառությամբ՝ երկոսության ու բարի կամքի միջոցով հնարավոր կլինի խնդրի խաղաղ լուծմանը հասնել, հանուն ժողովուրդների բարօրության։

Այս խորագրի վերջին նյութերը