Տավուշի մարզում հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքով վնասվել է մոտ 50 տուն․ Հայկ Չոբանյան
Տավուշի մարզում հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասվել է 50 շինություն, որոնցից 12-ն արդեն վերականգնվում են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Այս պահի դրությամբ մենք ունենք 50 շինություն, որոնք այս կամ այն չափով վնասվել են, դրանցից 12-ում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Գուցե այս ընթացքում լինեն թվային փոփոխություններ, քանի որ պատահում է, երբ հայտնաբերում ենք որևէ տուն, որն, այնուամենայնիվ, վնասներ է կրել»,-նշեց Չոբանյանը և հավելեց, որ գումարային առումով ընդհանուր գնահատական դեռևս չեն կարող տալ և վերջնական ուսումնասիրություններն անցկացնելուց հետո՝ անպայման պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան։