Քաղաքական

20.07.2020 13:28


Ռուս թղթակիցը նկարահանել է «Անվախ» դիրքը և Աղդամ գյուղի մոտ տեղակայված ադրբեջանական դիրքերը (տեսանյութ)

Ռուս թղթակիցը նկարահանել է «Անվախ» դիրքը և Աղդամ գյուղի մոտ տեղակայված ադրբեջանական դիրքերը (տեսանյութ)

Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, ում հաջողվել է որքան հնարավոր է մոտենալ առաջնագծին, նկարահանել է Աղդամ գյուղի մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերը և խրամատները, որտեղ գտնվում են ադրբեջանական հրանոթներ ու ականանետներ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սեմյոն Պեգովին հաջողվել է բարձունքում գտնել նաև այն վայրը, որտեղ տեղակայված է հայկական «Անվախ» դիրքը։

Նա Տավուշի մարզի Բերդ քաղաքից ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով ադրբեջանական բանակի կողմից հրետակոծված «Տավուշ տեքստիլը», որը դիմակներ է արտադրում։

«Ի՞նչ օբյեկտների ուղղությամբ է հարվածում ադրբեջանական բանակը. դիմակներ արտադրող ֆրանսիական գործարան/սահմանամերձ Բերդ» վերնագրով տեսանյությում Պեգովը նշում է, որ ադրբեջանական բանակը Դ-30 հաուբից հրանոթից առնվազն 4 արկ է նետել մարդասիրական օբյեկտի ուղղությամբ։

«Գործարանի 90 տոկոսը արտադրում է դիմակ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։ Եվ խոսքը այստեղ գործարանի աշխտակիցների անվտանգության մասին չէ։ Թվում է, թե ամբողջ աշխարհը պետք է միավորվեր կորոնավիրուսի դեմ պայքարում և միասին հաղթահարեր այն։ Եվ այդ ընթացքում ադրբեջանական բանակը անբացատրելի պատճառերով և շարժառիթներով հարձակվում է մարդասիրական օբյեկտի վրա»,-նշել է Պեգովը։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Այս խորագրի վերջին նյութերը