Կարծիք

20.07.2020 17:06


Հանուն համավարակի դեմ պայքարի իմիտացիայի՝ մարդկանց մի սպանեք

Հանուն համավարակի դեմ պայքարի իմիտացիայի՝ մարդկանց մի սպանեք

Կարծում եմ՝ համաճարակի պատճառով խոցելի խմբում գտնվող տարեցներին գոնե անհերթ պետք է սպասարկեն բուժհաստատությունները, մտածեն մեխանիզմներ նրանց առավելապես վարակից պաշտպանված լինելու կապակցությամբ՝ հատկապես, երբ բացի դիմակի ձևական կրումից որևէ այլ հակահամաճարակային որակական միջոցներ պարզապես գոյություն չունեն, իսկ հիվանդանոցներում նույն վիճակն է՝ անկանոն հերթեր, իրար գլխի հավաքված մարդիկ։

Դիմակների պարտադիր կրումը, և հատկապես բաց տեղանքում, առհասարակ անիմաստ է, նայեք ջերմաչափին, մարդկանց շնչահեղձ մի արեք, հանուն համավարակի դեմ պայքարի իմիտացիայի՝ մարդկանց մի սպանեք։

Քաղաքացուն տուգանելով ու պարգևավճար ստանալով չի միայն, մտածեք, պատասխանատու իշխանավորնե՛ր, կոտրեք գլուխներդ, ապահովեք մարդկանց կյանքն ու առողջությունը։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը