Հայաստանի քայլերը ՌԴ-ի նկատմամբ տպավորություն են ստեղծում, որ Արևմուտքից խոստացել են աջակցել ՀՀ-ին․ Տարասով
Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության օրերին նկատվել են հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները։
Նա Tert.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ խաղի մեջ միանգամից մտավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ վերջին լարվածության ժամանակ խաղի մեջ մտավ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը առաջարկեց իր միջնորդական ծառայությունները։
«Դրանով ամեն ինչ ավարտվեց։ Պուտինի զանգը ո՛չ Փաշինյանին, ո’չ էլ Ալիևին չի եղել։ Բացի այդ՝ երբ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, այնտեղ էլ հարց առաջացավ, թե արդյոք տեղի ունեցածը ագրեսիա է, քանի որ լայնամասշտաբ ներխուժում չէր եղել։ Հետո ստեղծվեց Էրդողան-Ալիև և Փաշինյանը բանավեճը»,-ասաց նա՝ նշելով, որ Թուրքիան այդ ժամանակ ցանկանում էր ստանալ մոտիվացիա Ալիևի կողմից, որ ներխուժի Լաչինի միջանցք։
Ստանիսլավ Տարասովը հնարավոր համարեց Թուրքիայի նման գործողության իրականացումը, բայց նա նկատեց, որ Ալիևը վախեցավ դրանից։ «Նա Թուրքիային բազմիցս շնորհակալություն հայտնեց, բայց թուրքերին հրավիրելուց հրաժարվեց,-ասաց նա՝ նշելով, որ Ալիևի համաձայնությունը կհարվածեր ռուս-ադրբեջանական հարաբերություններին,-Ալիևը փորձառու քաղաքական գործիչ է և շատ լավ է հասկանում Մոսկվայի հնարավորությունները, իսկ Փաշինյանը փորձառու չէ, մտածում է, որ Մոսկվայի հետ կարելի է նարդի խաղալ»։
Ալիևը, ըստ Տարասովի, նաև հասկացել է, որ Թուրքիան այդքան էլ վստահելի գործընկեր չէ․ նա մասնակցում է մի շարք տարածաշրջանային հակամարտություններում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և բոլոր տեղերում պարտություն է կրում։
Իսկ ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններում հիմա առկա խնդիրներին, ապա ռուսաստանցի քաղաքագետը նշեց, որ այդ մասին շատ լավ արտահայտվել է «Ռաշա Թըդեյ»-ի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը։
«Նա շատ լավ ասել է, թե ինչ է մտածում Պուտինը։ Իհարկե, երկրների, հատկապես ստրատեգիական հարաբերություններ ունեցողների միջև խնդիրներ լինում են, որոնք լուծվում են այլ կերպ, այլ մակարդակներում։ Իսկ Հայաստանն անընդհատ ազդանշաններ է ուղարկում Արևմուտք՝ հասկանալու համար, թե արդյոք նրան կաջակցեն։ Եվ ահա, ճգնաժամ է, իսկ ո՞ւր են Վաշինգտոնը, Փարիզը ․․․․ Ռուսաստանը միշտ հանդես է գալիս կողմերին հանդարտեցնելու կոչերով։ Հիմա էլ ասում է՝ եթե ցանկանում եք պատերազմել, պատերազմեք, մենք ի՞նչ անենք։ Իսկ եթե չեք ցանկանում պատերազմել, ապա կառուցեք գործընկերային հարաբերություններ իր հետ»,-ասաց նա՝ նշելով, որ Հայաստանի քայլերը Ռուսաստանի նկատմամբ տպավորություն են ստեղծում, որ Արևմուտքում ինչ-որ մեկը նրան խոսք է տվել աջակցելու։
Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին, կանխագուշակելով բանակցությունների ապագան՝ Ստանիսլավ Տարասովը նշեց, որ վերջին բանակցությունները տեղի են ունեցել արտգործնախարարներ Մամեդյարովի և Մնացականյանի միջև, և խոսք է եղել բանակցությունները շարունակելու։
«Բայց հիմա Մամեդյարովը չկա, նշանակել են Ջեյհուն Բայրամովին և այն էլ խիստ հակահայկական տրամադրությունների ֆոնին։ Չեմ կարող ասել՝ արդյոք կարո՞ղ է ԵԱՀԿ Մինսկի խումբը արտգործնախարարների միջև կոնտակտ ստեղծել, և եթե կայանա հանդիպում, ապա ի՞նչ բնույթ է այն կրելու, քանի որ Մամեդյարովն ու Մնացականյանը միմյանց հետ համագործակցում էին»,-ասաց նա՝ նշելով, որ բանակցային գործընթացում այս փուլում դժվարություններ լինելու են։
Նա նաև նկատեց, որ այս անգամ իրավիճակն էլ է տարբեր, քանի որ լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին չէ, այլ՝ հայ-ադրբեջանական, իսկ դա արդեն բարձրացնում է խնդրի մակարդակը։
«Մինսկում Փաշինյանն ասաց՝ պետք է լինեն պայմանավորվածություններ։ Ռուսաստանի արձագանքը դրան՝ կա օպերատիվ կապ, զանգիր, Ալիևի հետ խոսիր։ Պուտինն ինքը չի զանգելու, Լուկաշենկոն, չնայած կարծես ինչ-որ բան խոստացավ, բայց չեմ կարծում, որ ինչ-որ բան կանի։ Ո՞վ կլինի միջնորդը այս գործընթացում։ Հարց է։ միմյանց վրա կկրակեն, հետո կխաղաղվեն, և ստատուս քվոն նույնը կմնա»,-ասաց նա։