Քաղաքական

21.07.2020 11:53


Որքան շատ Երևանում վիրավորեն Մարգարիտա Սիմոնյանին, այնքան ավելի վատ Երևանի համար. Կոլերով

Որքան շատ Երևանում վիրավորեն Մարգարիտա Սիմոնյանին, այնքան ավելի վատ Երևանի համար. Կոլերով

Օրերս Russia Today եւ RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ էր հանդես եկել՝ դիմելով ՀՀ իշխանություններին: Նա մասնավորապես նշել էր, որ վերջին տարիների վերաբերմունքից հետո՝ Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն օգնություն սպասել Ռուսաստանից՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացման հարցով։ Ավելին՝ ըստ նրա այս ամենից հետո՝ «Ռուսաստանը բարոյական իրավունք ունի թքել ձեզ վրա, բայց նա այդպես չի վարվի։ Կօգնի նաեւ այս անգամ։ Քանի որ Ռուսաստանն այդպիսին է»:

Վերոնշյալ արտահայտությունները դարձել լայն քննարկման առարկա հայաստանյան շրջանակներում, իսկ թե ինչպես են այս ամենին վերաբերում ՌԴ-ում եւ արդյոք Մ. Սիմոնյանը ներկայացնում է իր անձնակա՞ն, թե՞ ՌԴ դիրքորոշումը, «Իրավունքը» պարզեց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, քաղաքագետ ՄՈԴԵՍՏ ԿՈԼԵՐՈՎԻ տեսակետը:

-Մարգարիտա Սիմոնյանը Ռուսաստանում բարձրաստիճան չինովնիկ է եւ ճիշտ այնպես, ինչպես Մարիա Զախարովան, նրանք լինելով չինովնիկներ, իրավունք են ստացել իրենց անունից տարբեր հայտարարություններով եւ մեկնաբանություներով հանդես գալ: Բայց դրանով հանդերձ՝ իրենք չեն դադարել լինել չինովնիկ: Ընդ որում՝ շեշտում եմ՝ բարձաստիճան չինովնիկ: Ռուսաստանում, իհարկե, չկա կոնսոլիդացված պաշտոնյաների խումբ՝ արտաքին քաղաքական հարցերով, եւ նրանց դիրքորոշումը միանշանակ ազդում է ընդհանուր տրամադրությունների եւ մոտեցումների վրա, ինչը փաստ է: Ուստի՝ պետք չէ շփոթել, Մարգարիտա Սիմոնյանի դիրքորոշումը, այո՛, շատ ուժեղ ազդում է Ռուսաստանի դիրքորոշման վրա: Եվ որքան Երեւանում շատ Մարգարիտա Սիմոնյանին վիրավորեն, այնքան ավելի վատ Երեւանի համար:

Այս խորագրի վերջին նյութերը