Կարծիք

21.07.2020 12:40


Նման անձերի պատգամավոր լինելու փաստը մեր բոլորի մեծագույն խայտառակությունն է

Նման անձերի պատգամավոր լինելու փաստը մեր բոլորի մեծագույն խայտառակությունն է

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐ

Հայաստանցիներ ասելով՝ նկատի ունեմ Հայաստանում ապրող բոլոր ազգերի՝ եզդիներ, հայեր, ասորիներ, ռուսներ, հրեաներ և այլ ազգերի ներկայացուցիչներին։ Խնդրում եմ, մի նեղացեք հատուկենտ իրենց քաղաքական գործիչ համարող, թեկուզ պատգամավոր, երևույթներից։ Նրանք, ոչ միայն վիրավորում են ազգային փոքրամասնություններին, տվյալ դեպքում՝ եզդիներին, այլև այդ տարրերը չունեն հայրենիք, չեն հարգում նաև իրենց ազգակիցներին՝ պառակտելով նրանց հայաստանցիների և արցախցիների։ Իսկ սեփական հայրենիքը հարգող անձը կհարգի ոչ միայն իր ազգին՝ առանց նրանց բաժանելու ըստ աշխարհագրության, սևերի ու սպիտակների, այլև նույն սիրով և հոգատարությամբ կվերաբերվի այլ ազգերի ներկայացուցիչներին։

Իհարկե, դատապարտելի է որևէ ազգային և համամարդկային արժեքներ, բացի սեփական շահը, չդավանող այդպիսի երևույթների պահվածքը։ Ուղղակի, տվյալ պարագայում, խնդրում եմ ձեզ, հարգելի եզդիներ, արհամարհեք նրանց։ Նման անձերի քաղաքական գործիչ, առավել ևս պատգամավոր լինելու փաստը, մեր բոլորի, ներեցեք, հատկապես հայերիս մեծագույն խայտառակությունն է։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը