Կարծիք

21.07.2020 13:15


Դիվանագիտական հերթական ֆիասկոն

Դիվանագիտական հերթական ֆիասկոն

Վերջին երկու տարում փլուզվեց հայաստանյան ոչ միայն ներքին, այլ նաև` արտաքին քաղաքականությունը: Ամեն հինը մերժելու տենդով տառապող նորերը իրենց հետ բերեցին ռուսատյացություն, քանի որ հանդիսանում էին և այժմ էլ հանդիսանում են արևմուտքի և ԱՄՆ-ի ֆինանսական աղբյուրներից սնվող լրտեսներ: Գլխավոր լրտես Արման Բաբաջանյանն իր լրատվամիջոցներով` ասվածի վառ վկայությունն է:

Միայն իրեն հատուկ ստոր էնտուզիազմով Բաբաջանյանը ցեխ է շպրտում Գրիգորի Խաչատուրովի վրա, այն մարդու, ով վերջին օրերի հաղթանակը կերտողն է: Անձնուրաց ու պրոֆեսիոնալ հրամարատար Խաչատուրովի կերպարով հպարտանում է ողջ հայ ժողովուրդը, իսկ Արմանի նմանները նույնիսկ լարված ու շիկացած մթնոլորտում շարունակում են ապակայունացնել վիճակը: ընդ որում` մեզ մեղադրում էին այն բանի համար, թե ինչու ենք մենք ակտիվ պատերազմական գործողությունների պայմաններում քննադատում իշխանությանը, իսկ իրենք ահա ոչ մի րոպե չեն փակում իրենց ապազգային և հակապետական լրատվամիջոցների բերանները, չեն դադարեցնում սև հակաքարոզչությունը: Այսինքն, իրենք ելնում են իրենց իշխանության շահից, այլ ոչ թե երկրի ու պետության: Այսինքն, մենք մտածում ենք երկիրը չկորցնելու մասին, իրենք մտածում են իրենց աթոռը չկորցնելու մասին:

Եվ ուրեմն, ամերիկյան գիծը որդեգրելով, ՀԱՊԿ-ի ուղղությամբ պարբերաբար դժգոհություն և մուննաթ արտահայտելով և Հայաստանը արևմտյան վեկտորի ուղղությամբ քարշ տալով` վայ-իշխանավորները այսօր արդեն տապալել են ոչ միայն հայ-ռուսական, այլև հայ-ամերիկյան հարաբերությունները: Չէ, իհարկե, դրանք կան, վիզուալ առումով գոյություն ունեն, միայն թե ԱՄՆ կոնգրեսում պտտվում է մի բավականին անհաջող, իր բովանդակությամբ հակահայ բանաձև: 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում այսպիսի խայտառակ ձեւակերպում է տեղ գտել. «...պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին է ներկայացնում զեկույց, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է պարունակի հետեւյալի գնահատումը. Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից>>:

Կույրին էլ պարզ է, որ սա Ադրբեջանի երազած ձևակերպումն է, որտեղ հայերն ու Հայաստանը ներկայացված են որպես ագրեսոր, որը տիրացել է ուրիշի տարածքին ու տեղահան արել ուրիշի քաղաքացիներին: եթե կգտնվեն մարդիկ, որոնք կասեն` դե սա Ադրբեջանի լոբբինգի և նավթադոլարների հետևանքն է, ես կասեմ` սա առաջին հերթին ՀՀ իշխանությունների բացթողումն է: Դիվանագիտությունը սրանց համար` ինչպես բարձրագույն մաթեմատիկան գորտի համար, չունեն ոչ անհրաժեշտ գիտելիքներ, ոչ փորձ, ոչ հայրենասիրություն, ոչ արժեհամակարգ:

Իրենց արժեհամակարգը փողն է, հանուն որի պատրաստ են ոչ միան բացթողումներ անել, այլև օրը ցերեկով, ակնհայտ դավաճանել Հայաստանի Հանրապետությանը:

Ոչ ռուսների, ոչ ԱՄՆ-ի, ոչ Եվրոպայի հետ այսօր մեր երկիրը նորմալ կապեր չունի, ինչը շատ թանկ է նստելու մեր ապագայի վրա: եթե սրան էլ գումարենք Թուրքիայի և Ադրբեջանի ոխերիմ ներկայությունն ու պանթյուրքիստական ծրագրերի շարունակականությունը` պարզ է դառնում, որ վտանգված է մեր ֆիզիկական գոյությունը:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը