Կարծիք

21.07.2020 14:22


Նիկոլը պատրաստվում է սորտավորել պետական համակարգը

Նիկոլը պատրաստվում է սորտավորել պետական համակարգը

Հիշո՞ւմ եք՝ ամիսներ առաջ Նիկոլը դժգոհեց պետական համակարգից: Փաստորեն, դա հեռուն տանող մի մշակված շոու էր, քանի որ նա այսօր հայտարարել է, որ 100 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ կաշխատեն ՀՀ պետական կառավարման համակարգում: Սեպտեմբերից Օքսֆորդ և Սորբոն ավարտած մասնագետները կներխուժեն մեր պետական համակարգ՝ ըստ վերջին նրա հայտարարության:

Իհարկե, ես դեմ չեմ, որ մեր սփյուռքահայ բարեկամները մասնակից լինեն մեր Հայաստանի կյանքին, բայց ես դեմ եմ նրանց տոտալ ներգրավմանը պետական համակարգում: Ասեմ՝ ինչու:

1. Ո՞վ է որոշել, որ օրինակ Սորբոն ավարտած որևէ բարձրակարգ սփյուռքահայ մասնագետ ավելի լավ է գլուխ հանելու մեր երկրի որևէ ոլորտի խնդիրներից, քան մեր երկրում սովորած` ասենք գյուղինստիտուտը ավարտած կամ կառավարման ակադեմիայի շրջանավարտը:

2. Մեր մասնագետները կրա՞կն են ընկել, որ Օքսֆորդ չեն ավարտել, այլ ԵՊՀ-ն են ավարտել, սորտավորում է հա՞ տեղի ունենում, այսինքն մեր երկրում ծնված, մեծացած, կրթություն ստացած, ընտանիք կառուցած մարդը էլ անելիք չունի իր երկրում, քանի որ օտար (հիմնականում վստահ եմ արևմտյան) երկրներում ծնված մեծացած որևէ մասնագետ պետք է գա Հայաստան ու կյանք իրենց սովորեցնի՞։

3. Էս քայլով առ ոչինչ է դառնում տեղական կրթությունը և զրոյական նշանակություն է ունենում քո սեփական հայրենիքում մնալու և պետական համակարգում առաջ գնալու հույսը:

4. Բանակում ծառայած և տեղական բարձրագույն կրթություն ունեցող մարդուն դարձնում են իզգոյ, իսկ բանակում չծառայած սփյուռքահայ մեր բարեկամի առաջ կանաչ լույս վառում ՀՀ պետական համակարգում աշխատելու համար:

Սա ՀՀ պետական կառավարման համակարգը վերջնականապես քայքայելու և մեր քաղաքացիներին`բարձրակարգ մասնագետներին նվաստացնելու նախապես պլանավորված քաղաքական քայլ է:

Հ.Գ․ Գնա միլիոններով ուսման վարձ տուր, վերապատրաստվի, ասպիրանտուրա, մագիստրատուրա ու էլի նման սուտի բաներ անցի, տարիներով աշխատի ու բանակ ծառայի, որ քո տեղը Սորբոնից մեկը գա աշխատի իսկ դու գնա տաքսի քշի լավ կլինի։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը